-
25.09.2020|
00:39
«Բարսելոնը» վերջին տարիների իր կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսի հնարավոր փոխարինողի մասին սկսեց մտածել դեռևս անցած մրցաշրջանի նախաշեմին։ Խնդիրը ոչ միայն ֆուտբոլիստի առաջացող տարիքն ու վնասվածքներն էին, այլև թիմը հիմնավորապես վերակառուցելու հրամայականը։
-
18.09.2020|
01:39
Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրի «Պարի Սեն Ժերմեն»-«Մարսել» դիմակայությունը մեր նախորդ նյութում ներկայացրել ենք, սակայն, քանի որ հետխաղյա զարգացումները ոչ պակաս հետաքրքրական ընթացք են ստացել, արժե դրանց ևս անդրադառնալ, մանավանդ որ խոսքն առնչվում է այնպիսի նուրբ թեմայի, որպիսին ռասիզմն է, որի դեմ ֆուտբոլում բավականին հետևողական պայքար է մղվում միանգամայն հասկանալի պատճառներով, և որը գնալով «սևանում» է։
-
18.09.2020|
01:35
Երեկ ուշ երեկոյան կայացած «Մարսել»-«Սենտ Էտիեն» դիմակությամբ ֆրանսիական ֆուտբոլի առաջին դիվիզիոնը կամ Լիգա-1-ը ամբողջացրեց երրորդ տուրը՝ մրցաշարային աղյուսակը բերելով ավարտուն, ամփոփ տեսքի։
-
18.09.2020|
01:34
Սեպտեմբերի 15-ից մեկնարկել են Չեմպիոնների, իսկ մեկ օր անց՝ Եվրոպայի լիգաների որակավորման փուլի հանդիպումները։ Վերջինիս շրջանակում երեկ գործընթացի մեջ ներքաշվեցին անհամեմատ մեծ թվով ակումբներ, որոնց մեջ էր մեր «Արարատ Արմենիան», իր՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա» ակումբ մրցակցով։
-
15.09.2020|
01:43
Եվրոպական թոփ առաջնություններից ևս երկուսը մեկնարկեց՝ «խաղի» մեջ մտան իսպանական լա լիգան ու անգլիական պրեմիեր լիգան։ Պատկերի ամբողջացման համար սպասենք սեպտեմբերի 18-ին ու 19-ին մեկնարկելիք գերմանական բունդեսլիգային ու իտալական սկուդետեին, որից հետո նոր ողջ էությամբ կկարողանանք ընկղմվել կատարյալ վայելքի գիրկը, քանզի այն մյուս երկու կարևոր բանից հետո (ամեն ինչի մասին չէ, որ պիտի բարձրաձայնել) ֆուտբոլը տղամարդու, հատկապես առողջ տղամարդու զգայական գրգիռների երրորդ կարևոր բևեռն է, որի անառարկելիության գիտակցումը պարտավոր է ունենալ յուրաքանչյուր կին, եթե իրապես ուզում է, որ կյանքը լինի ներդաշնակված ու գեղեցիկ։ Մի քիչ ընդհանրական, շատ ավելի փիլիսոփայական այս նախամուտք-խոսքից անցնենք կոնկրետացումներին։
-
15.09.2020|
01:41
Պատմությունը, որ ներկայացնելու ենք, իրական է, ունի գործողությունների ծավալման կոնկրետ վայր՝ Նոր Նորք վարչական շրջան, կոնկրետ ժամանակ՝ այս տարվա սեպտեմբերի 6։ Այդ օրը հիշյալ վարչական շրջանի բակերից մեկում իր ծանոթների հետ է եղել մեր հայտնի մարզիկներից աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ ու նույնքան բարձր կարգավիճակ ունեցող մրցավար Արմեն Ղազարյանը, որտեղից էլ բերման է ենթարկվել Նոր Նորքի ոստիկանության բաժին։
-
13.09.2020|
16:14
«Ռոմա»-ն շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ թիմն ընկերական հանդիպում է անցկացրել «Կալյարիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և 61-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:
-
13.09.2020|
16:12
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ի առաջատարն է: Առցանց մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը հաղթեց Իրանը ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային, 5-րդում` Պյոտոր Սվիդլերին, 6-րդում` Պերեզ Դոմինգեսին: Այժմ Արոնյանն ունի 4,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 4-ական միավոր ունեն Կարլսենը, Նակամուրան և Սոն:
-
12.09.2020|
15:09
ԿԳՄՍ նախարարության առաջարկով` ՀՀ կառավարության 2015-ի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ քաղաքացի, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, ՀՀ և նախկին ԽՍՀՄ հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ:
-
11.09.2020|
02:23
Նովակ Ջոկովիչը ներողություն է խնդրել US Open-ում գծային մրցավարին գնդակով կպչելու համար ու հայտարարել, որ դրանում դիտավորություն չի եղել։ Սակայն հանդիպման գլխավոր մրցավարը հայտնել է, որ սերբն «իրականում վնաս է հասցրել» գծային մրցավարին ու պատմել, թե Նովակն ինչպես է փորձել համոզել, որ իրեն չորակազրկեն։